Рубрика: Ճամփորդություն

Ռազմամարզական Ճամբարն Արատեսում։

Այս անգամ գնացել էինք գրեթե ամբողջ դասարանով։ Շատ հետաքրիր և հիշողություններով լի անցավ այս ճամբարը։
Շարժվեցինք ուրբաթ առավոտյան, ժամերգությունից անմիջապես հետո։ Բավականին մեծ խմբով էինք ճանապարհորդում։


Արատեսում միանգամից սկսեցինք մեր ռազմամարզական պարապմունքները, և՛ ԱԻՆ-ի հետ, և՛ զինվորական սպայի հետ։ Կարող եմ նշել, որ բոլորս շատ արագ հարմարվեցինք։


Առաջին գիշերվա ժամանակ խառույկ էինք վառել, բոլորով նստած նրա շուրջը զրուցում էինք և շատ հաճելի միաջավայր էր։ Ամեն անգամ դեպի տնակ բարձրանալիս մեր հետ փայտ էլ էինք բարձրացնում։
Երկրորդ օրվա ընթացքում իջանք Արատեսի ձորը, նաև մտանք այնտեղի թաքնված քարանձավը։


Ամբողջ ճամբարի ընթացքում բոլորիս աջակցում էին մեր հավատարիմ ընկերները՝ Չալոն և Ռեքսը։


Երրորդ օրն անցավ բարձրություն հաղթահարելով։ Այս անգամ հաղթահարում էինք Սմբատաբերդը, սակայն մեր ուղղուց մի փոքր շեղվեցինք և հաղթահարեցինք նրա կողքի ամենաբարձր լեռը։ Եղանակը ամբողջ ընթացքում շատ լավն էր։
Գագաթից հրաշալի տեսարան էր բացվում։


Դրական էմոցիաներով լի հետ եկա Երևան։ Ձեռք բերեցի նոր ընկերներ, ավելի լավ ճանաչեցի դասընկերներիս և մի խոսքով շատ լավ ժամանակ անցկացրեցինք։

Оставьте комментарий