Рубрика: Պատմություն 9

Թեմա 9․ Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /1921թ․/

1․ Ի՞նչ ազգային-տարածքային չլուծված բարդ հիմնահարցեր էր ժառանգություն ստացել Խորհրդային Հայաստանը Հայաստանի առաջին հանրապետությունից։


Գլխավոր չլուծված հիմնահարցերն են՝ Ղարաբաղի, Ջավախքի, Լոռու և Նախիջևանի հիմնահարցերը։
2․ Տարածքային ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերում։ Ներկայացրե՛ք արդյունքները։
Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ, 1921թ․ հունվարի երկրորդ կեսին ուղևորվեց Մոսկվա իր հետ վերցնելով փաստաթղթերի ահռելի փաթեթ։ Դրանցով հիմնավորվում էր հայկական կողմի այն մոտեցումը, որ ՀՍԽՀ կազմում պետք է լինեն 1920 թ․ թուրք-հայկական պատերազմի նախօրեի դրությամբ Հայաստանի Հանարապետությանը պատկանող տարածքները։ Սակայն թուրքական կողմի ջանքերով հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, որը հայտարարվեց երկկողմ ՝ ռուս-թուրքական։
3․ Ի՞նչ ազգային-տարածքային խնդիրներ ունի Հայաստանն այսօր։ Տեսնու՞մ եք դրանց լուծումը, ինչպե՞ս։
Հայաստանը իր տարածքային հաշիվները դեռ չէր մաքրել, երբ ավելացավ նորը 44 օրյա պատերազմից հետո, ՀՀ սահմանները փոփոխվեցին, ինչը անթույլատրելի է։ Հիմա խաղասեղանին դրված է Սյունիքը և տարածքային խնդիրները կարծես գնալով շատանում են։

Оставьте комментарий