Рубрика: Հայոց լեզու 10

Վանո Սիրադեղյան

«Եւ առհասարակ սերը անցողիկ է լինում: Իսկ միակողմանի սերը լինում է ողբերգական:»

Առհասարակ ինձ թվում է, որ այսպիսի նախադասությունների մասին կարծիք հայտնելը այդքան էլ ճիշտ չի, քանի որ ես վստահ եմ, որ կոնտեքստի միջից հանած է և հեղինակը կարող էր լրիվ ուրիշ բան նկատի ունենալ։

Ես միաժամանակ և՛ կհամաձայնվեմ այս արտահայտության հետ, և՛ կհակասեմ։
Սերը իրոք լիքը բաների հանդեպ անցողիկ է լինում, բայց միշտ չէ։ Սերը կարող է անցողիկ լինել, օրինակ՝ սպորտաձևի, գրքի նկատմամբ, բայց մոր հանդեպ սերը կասկածում եմ, որ անցողիկ է, կամ այն մարդու հանդեպ ում հետ ամուսնացել ես, եթե նա ճիշտ մարդ է, ապա ո՞նց կարող է սերը անցնել նրա հանդեպ։ Ո՞նց կարող է սերը անցնել մեկի նկատմամբ, ում հետ շատ տարիներ կիսել ես և դեռ շարունակելու ես կիսել քո առօրյան, ում հետ լիքը փորձությունների միջով ես անցել, ում հետ կիսում եք ուրախությունն ու տխրությունը։ Կամ մոր սերը իր զավակների նկատմամբ, ո՞նց կարող է այդ սերը անցողիկ լինել։
Սակայն, կարող է և իրոքից սերը անցողիկ է, չէ որ սերը շարունակվում է, եթե մարդ մեր հանդեպ լավ է տրամադրված։ Ստացվում է, որ պարզապես չենք թողնում, որ սերն անցնի։

Միակողմանի սերը միշտ չէ լինում ողբերգական, քանի որ միակողմանի սերը կարող է լինել գրքի հանդեպ, քանդակի հանդեպ, արվեստի, բայց դա ողբերգական սեր չէ։ Շատ գեղեցիկ է այդ սերը։ Իսկ նույնիսկ, եթե ողբերգական է միևնույն է գեղեցիկ է այդ սերը։

Գեղեցիկ կնոջ կաղապարը

Արվեստի բոլոր գործերում միշտ էլ կնոջ կերպարը հետաքրքիր ձևով է ներկայացվել, այս ստեղծագործությունը բացառություն չէ։ Քաղաքում ամառ է, բոլոր այն ընտանիքները որոնք կարող էին իրենց թույլ տալ գնալ ծովափ` գնացել էին, իսկ մնացածը մնացել էին։ Եվ բնականաբար քաղաքում շոգ էր, և աղջիկները կարճ և թեթև շորիկներ էին հագնում։ Այստեղ Վանո Սիրադեղյանը մի արտահայտություն է ասում, որն բավականին հայտնի է և ինձ դուր է եկել «Լավ մերկությունը այն է, որ մերկանալու էլի տեղ ունի»։ Հարութը ՝ գլխավոր հերոսը, տաքսի էր քշում և ըստ պատմվածքի, կանգառում նա տեսել և հավանել էր մի աղջկա։ Սակայն այդ աղջիկը ճակատագրի բերմամբ, թե պատահականությամբ չէր նստում նրա տաքսին։ Միշտ նստում էր ուրիշ տաքսի։ Հարութը հետևում էր, որ նրա ավտոմեքենան լավ լվանան, նույնիսկ մի օր ուրիշ մակնիշի ավտոմեքենայով էր եկել, սակայն մեկա նրա բախտը չէր բերում։

Оставьте комментарий