Рубрика: Հասարակագիտություն

Խմբեր, շերտեր, համայնքներ

Մարդը հասարակական էակ է: Հասարակության մեջ ձևավորվում են նրա պահանջմունքները և դրանք բացարելուն ուղղված հմտություններն ու կարողությունները: Յուրանքանչյուր էակ որևէ ընտանիքի, համայնքի ազգի ներկայացուցիչ է: 

Որոշ էակներ, որոնք գիտեն իրենց այս կամ այն կատեգորիայի  պատկանելիության մասին, փոխազդում են միմյանց հետ և  կազմում են սոցիալական համայնք: Սոցիալական համայնքի ամենակարևոր ձևը սոցիալական խումբն է:

Սոցիալական խումբը այն անհատների կատեգորիան է, որտեղ որոշակի կերպով փոխազդում են միմյանց հետ, զգում են իրենց պատկանելությունը այդ խմբին և ուրիշների կողմից ընկալվում են որպես տվյալ խմբի անդամներ: Կան խմբեր, որտեղ էակն ընգրկվում է իրենց կամքից անկախ, օրինակ.՝ ըստ սեռի և տարիքի, ըստ բնակության վայրի, ըստ զբաղմունքի, մասնագիտության և այլն: 

Խմբեր, որոնցում կանք մեր կամքից անկախԽմբեր, որ մենք ենք ընտրել:
Աղջիկներ կամ տղաներՈրևիցե ակումբ
Գյուղացիներ կամ քաղաքացիներԵրաժիշտներ, նկարիչներ, մարզիկներ

Համայնքը մարդկանց հասարակական միավորման ձևն է: Առօրյա խոսքում «հասարակություն» հասկացությունը շատ իմաստներ ունի: Սոցիոլոգիայում այս հասկացությունը հստակեցված է. բնություն և հասարակություն, սոցիալական զարգացում և այլն: Այս իմաստով օգտագործվում է նաև «մարդկություն» հասկացությունը: Սակայն հասարակությունը հասկացվում է նաև որպես մեծ սոցիալական խումբ, որը մշտապես գտնվում է որոշակի տարածքում, ունի իր սեփական մշակույթը և կառավարման մարմինները և ապահովում է իր ժողովրդագրական վերարտադրությունը:

Оставьте комментарий