Рубрика: Գրականություն 9

«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» նախագիծ

1․ Ո՞վ է Մխիթար Սեբաստացին․ (օգտվիր համացանցից)։
Կարդացածդ բանավոր ներկայացրու, այնուհետև 12-15 նախադասությամբ վերապատմիր բլոգում:

Մխիթար Սեբաստացի եղել է, հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։ Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ-ին մեկնել է Հալեպ, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:

2․ Ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում, կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել:

Մխիթար Սեբաստացին եղել է հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Իրական անունը եղել է ՝ Մանուկ, սակայն ապագայում 1691 թվականին, երբ նրա ծնողները թույլատրեիցն նրան աշխատել վանքում նրա անունը փոխեց և դրեց Մխիթար։ Կոստանդոպոլսում եկեղեցի հիմնեց, երբ նա ընդհամենը 25 տարեկան էր և մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը: Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` երկու տարի հետո՝ միաբանության հետ տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում:

3․ Կարդացեք Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցը. ծանոթացեք, ուսումնասիրեք, գրավոր եզրակացություն-հետևություն արեք։

Հարցազրույցի հետ ծանոթանալուց հետո, կարող եմ ասել, որ մեր կրթահամալիրը շատ և շատ դժվարությունների և խոչընդոտների է հանդիպել։ Բավականին երկար և քրտաջան աշխատանք է պետք եղել կատարել հասնելու համար այն մակարդակին, որը ունենք այս պահին։

4․ Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցից առանձնացրու կրթահամալիրի թվագրությունը․ ո՞ր թվականին ի՞նչ է ստեղծվել, եղել։

Հայաստանի Կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ և աջակցությամբ ստեղծվել է մեր կրթահամալիրը 1989 թվականին։

5. Գրիր 5 բան, որ մինչև հիմա չգիտեիր ու տիար Բլեյանի հարցազրույցից իմացար։

  1. Մեր կրթահամալիրը Մխիթար Սեբաստացու անունով կոչելու պատճառը։
  2. Մեր կրթահամալիրը ինչու է հենց բանգլադեշում ստեղծվել։
  3. Ինչպես ստեղծվեց մեր կրթահամալիրը ստեղծելու միտքը։
  4. Երևանի 183-ի համար դպրոցը մեր այսօրվա Մայր դպրոցն է։
  5. Ինչ դժվարությունների հանդիպեց մեր կրթահամալիրը։

Оставьте комментарий